ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն անօրինական է ճանաչել Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների և այնտեղ կառուցված բնակավայրերի օկուպացիան
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն անօրինական է ճանաչել Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների և այնտեղ կառուցված բնակավայրերի օկուպացիան։
Բանաձեւը Իսրայելից պահանջում է որքան հնարավոր է շուտ լքել տարածքը։ Նշենք, որ դատարանի որոշումը կրում է հանձնարարական բնույթ, սակայն, միջազգային իրավունքի համաձայն, այն որոշակի կշիռ ունի և կարող է թուլացնել աջակցությունը Իսրայելին։
«Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում իսրայելական բնակավայրերը, ինչպես նաև դրանց հետ կապված ռեժիմը ստեղծվել և պահպանվել են միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ»,- ասվում է 15 դատավորներից կազմված կոլեգիայի որոշման մեջ:
Իսրայելի հանդեպ պարտավորությունը ներառում է վնասների փոխհատուցում և այս բնակավայրերից բնակիչների տարհանում։
Դատարանի վճռին արձագանքել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը՝ այն անվանելով «հիմնականում սխալ» և միակողմանի։