ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված բանաձեւում ԱՄՆ-ը կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել կրակը Գազայի հատվածում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված բանաձեւում ԱՄՆ-ը կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել կրակը Գազայի հատվածում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված բանաձեւում ԱՄՆ-ը պահանջում է ժամանակավոր հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Ինչպես գրում է «BBC»-ն, նույն տեքստում Վաշինգտոնը զգուշացնում է Իսրայելին հարձակում չձեռնարկել Ռաֆահ քաղաքի ուղղությամբ, որտեղ ապաստան է գտել Գազայի ավելի քան մեկ միլիոն բնակիչ։

 

Հարկ է նշել, որ մինչ այժմ ԱՄՆ-ը ձեռնպահ էր մնում բանաձեւերում «հրադադար» եզրույթն օգտագործելուց։ Այս շաբաթ ՄԱԿ-ում կսկսվեն ԱՄՆ-ի ներկայացրած բանաձեւի շուրջ բանակցությունները, թեեւ դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա քվեարկությունը։

 

«BBC»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել նաեւ զերծ մնալ Եգիպտոսի հետ սահմանին մոտ գտնվող Ռաֆահ քաղաքի վրա հարձակումից, քանի որ այն կարող է մեծ թվով զոհեր առաջացնել անմեղ մարդկանց շրջանում։

 

Իսրայելի կառավարությունը հայտարարում է, որ առանց Ռաֆահի վրա հարձակման՝ Համասի դեմ Իսրայելի նախաձեռնած խնդիրները չեն կարող կատարվել։ Իսրայելի նախարարների կաբինետի ընդունած որոշման համաձայն՝ Ռաֆահի վրա հարձակումը կսկսվի մարտի 10-ին, եթե ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին ազատ չարձակի բոլոր պատանդներին։