ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի քվեարկությունը Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևի դեմ «մահապատիժ» է պաղեստինցիների համար
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այսօր Մերձավոր Արևելքի համար ամենամութ օրերից մեկն է լինելու,- հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արգելափակեց Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման մասին բանաձևը։
Ռուս դիվանագետն ԱՄՆ-ին անսիրտ է անվանել և նշել, որ հրադադարի մասին բանաձևին դեմ քվեարկելու որոշումը պաղեստինցիների համար «մահապատիժ» է։
«Մենք չենք կարող և չպետք է անմեղ քաղաքացիներին թողնել «աշխարհաքաղաքական խաղի» ողորմության տակ», – ասել է Ռուսաստանի ներկայացուցիչը։
Միաժամանակ բանաձեւի համահեղինակ Չինաստանի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ որոշումը հիասթափություն ու մտահոգություն է առաջացնում։
ԱՄՆ-ը վետո է դրել Գազայում կրակի անհապաղ դադարեցման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչն ասել է, որ բանաձեւը չի դատապարտում ՀԱՄԱՍ-ին։