ՄԱԿ-ի անվատնգության խորհրդին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Էստոնիան խոսել են Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված կիբերհարձակումների մասին
ՄԱԿ-ի անվատնգության խորհրդին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Էստոնիան խոսել են Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված կիբերհարձակումների մասին

ՄԱԿ-ի անվատնգության խորհրդին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Էստոնիան խոսել են Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված կիբերհարձակումների մասին: Փակ դռների հետևում անցկացված հանդիպմանը միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն առաջին անգամ քննարկել են կիբերհարձակման հարցը:

Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը, ակնհայտ է, ով է իրականացրել հաքերային հարձակումները:

Բացի այդ, Էստոնիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ այս գործողությունները հակասում են Ռուսաստանի հայտարարությանը, որ նա կիբերտարածքում պատասխանատու դերակատար է:

Ինչպես գրում է ամերիկյան մամուլը, սա առաջին դեպքն էր, երբ կիբերհարձակումների հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին քննարկել են որպես առանձին թեմա: