ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնում Եմենում հութիների դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդային հարվածների կապակցությամբ
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնում Եմենում հութիների դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդային հարվածների կապակցությամբ

ՄԱԿ-ը չափազանց անհանգստացած է Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից «հութիների» դեմ իրականացված ավիահարվածներով, հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք չափազանց մտահոգված ենք էսկալացիայի ռիսկերով, որոնք կազդեն ավելի լայն տարածաշրջանի և հենց Եմենի վրա: Անվտանգության խորհրդի բանաձեւը պետք է ամբողջությամբ հարգվի: Կարմիր ծովում միջազգային նավերի վրա հարձակումներն անընդունելի են, քանի որ դրանք սպառնում են համաշխարհային անվտանգությանը, բացասաբար են անդրադառնում աշխարհի տնտեսական և հումանիտար իրավիճակի վրա։ Անվտանգության խորհուրդը 2722 բանաձևով պահանջում է հութիներից անհապաղ դադարեցնել բոլոր նման հարձակումները առևտրային նավերի վրա։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր անդամ պետություններին, որոնք պաշտպանում են իրենց նավերը հարձակումներից, դա անել միջազգային իրավունքի համաձայն, ինչպես սահմանված է բանաձեւում: Գլխավոր քարտուղարը նաև կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին չսրել իրավիճակը՝ ի շահ Կարմիր ծովում և ավելի լայն տարածաշրջանում խաղաղության և կայունության։ Բացի այդ, գլխավոր քարտուղարն ընդգծում է այն գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են էլ ավելի վատթարացնել իրավիճակը Եմենում»,- ասել է Դյուժարիկը։

Նախօրեին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան համատեղ հարվածներ են հասցրել Եմենում հութիների թիրախներին։ Պայթյուններ են գրանցվել Սան քաղաքի օդանավակայանների մերձակայքում գտնվող ռազմաբազաներում, ինչպես նաև Եմենի Թաիզ քաղաքում, Եմենի Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգստում և ծովափնյա Հաջա նահանգի ռազմական օբյեկտներում:

Հութիներն ասում են, որ 73 ավիահարվածների արդյունքում զոհվել է հինգ մարտիկ և խոստացել են պատասխան հարված հասցնել՝ շարունակելով հարձակումները նավերի վրա, որոնց նպատակն են աջակցել պաղեստինցիներին Իսրայելի դեմ: