ՄԱԿ-ը հավանություն է տվել Գազայում մարդասիրական դադարի երկարաձգման մասին բանաձևին
ՄԱԿ-ը հավանություն է տվել Գազայի հատվածում հումանիտար դադարների երկարաձգմանը` հումանիտար օգնության անխափան և արագ առաքման հնարավորություն տալու համար բանաձեւին:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը վետո էր դրել նախորդ բանաձեւերի նախագծերի վրա, այժմ ձեռնպահ է մնացել քվեարկությունից։
Ռուսաստանը նույնպես չի մասնակցել քվեարկությանը։ Ռուսաստանը քվեարկությունից րոպեներ առաջ ուղղում է ներկայացրել, սակայն այն մերժվել է։
Հիշեցնենք, որ վերոնշյալ բանաձեւը ՄԱԿ-ում երկու անգամ քվեարկվել է, սակայն այն չի հաստատվել։