ՄԱԿ-ը դատապարտում է Իրանի կողմից Էրբիլի հրթիռային հարձակումը
ՄԱԿ-ը դատապարտում է Իրանի կողմից Էրբիլի հրթիռային հարձակումը

ՄԱԿ-ը դատապարտում է Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակումը Իրաքի հյուսիսում գտնվող կիսաինքնավար Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի վրա։

«Մենք խստորեն դատապարտում ենք անցած գիշեր Իրանի հարձակումը Իրաքի Քրդստանի Էրբիլում գտնվող վայրերի վրա, որը հանգեցրեց խաղաղ բնակչության զոհերի: Ցանկացած կողմի հարձակումները և Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումները պետք է դադարեցվեն,- ասվում է Իրաքին ՄԱԿ-ի աջակցության առաքելության հայտարարության մեջ՝ նշելով, որ անվտանգության հետ կապված խնդիրները պետք է լուծվեն «երկխոսության միջոցով»:

Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության մոտ մի քանի պայթյուն է որոտացել։ Առնվազն չորս մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Նշված միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Էրբիլը բալիստիկ հրթիռներով ռմբակոծվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։