ՄԱԿ ԱԽ-ն Երուսաղեմի հարցով կգումարի արտակարգ նիստ
ՄԱԿ ԱԽ-ն Երուսաղեմի հարցով կգումարի արտակարգ նիստ

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն առաջիկա օրերին հատուկ նիստ կգումարի` քննարկելու համար Մերձավորարեւելյան կարգավորման հարցը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայել պետության մայրաքաղաք:

Այս մասին ասվում է ութ պետությունների` ՄԱԿ-ում ունեցած առաքելությունների ստորագրած համատեղ հայտարարության մեջ: Հայտարարությունը ստորագրել են` Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, Սենեգալը, Ուրոգվայը, Ֆրանսիան եւ Շվեդիան:

ՄԱԿ ԱԽ նիստը կգումարվի մինչեւ այս շաբաթվա վերջ: