ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի ԿԺԴՀ հրթիռային ու միջուկային ծրագրերը
ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի ԿԺԴՀ հրթիռային ու միջուկային ծրագրերը

ՄԱԿ ԱԽ-ն մտադիր է դեկտեմբերի 15-ին նիստ գումարել, որը նվիրված կլինի ԿԺԴՀ-ի միջուկային ո ւ հրթիռային ծրագրերին։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ճապոնիայի դեսպանը, փոխանցում է DW-ն։

Փհենյանը, հակառակ պատժամիջոցներին, շարունակում է մշակել միջուկային զենք ու հրթիռներ, որոնք կարող են խոցել նշանակետեր ԱՄՆ տարածքում։ Եւս մեկ հանդիպում էլ դեկտեմբերի 11-ին է նշանակված, որի ժամանակ ԱԽ անդամները կքննարկեն Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրը։ Ավելի վաղ ՄԱԿ-ը բազմիցս դատապարտել էր ԿԺԴՀ-ում մարդկության դեմ հանցագործությունները։