Մահմուդ Աբբաս. Իսմայիլ Հանիեի սպանությունը լաչառ արարք է և վտանգավոր իրադարձություն
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը անվանել է «լաչառ արարք և վտանգավոր իրադարձություն»։
Նա նաև կոչ է արել պաղեստինցիներին միավորվել, լինել համբերատար և հաստատակամ Իսրայելի օկուպացիայի դեմ:
Ինչպես այսօր հայտարարել է ՀԱՄԱՍ-ը, Իսրայելը սպանել է իրենց քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեին Թեհրանում իրականացված արշավանքի ժամանակ։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին նշել է, որ իրենք բացահայտ պատերազմի մեջ են Իսրայելի հետ և պատրաստ են վճարել ցանկացած գին։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է երեկ՝ Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանի երդմնակալության արարողությանը։