Պաղեստինի վարչության նախագահ Մահմուդ Աբասի այցը Մոսկվա հետաձգվել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է ռուսական կողմը։
Ինչպես հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, պաղեստինյան կողմը խնդրել է հետաձգել նոյեմբերի 15-ին նախատեսված այցը՝ որպես պատճառ նշելով, որ Աբասը չի կարողանա լքել Պաղեստինը՝ տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակով պայմանավորված։