Մահմուդ Աբաս. Պատերազմի ավարտից հետո Պաղեստինը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը, սակայն դա պետք է արվի 1967 թվականին հաստատված պաղեստինյան սահմանների համաձայն
Մահմուդ Աբաս. Պատերազմի ավարտից հետո Պաղեստինը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը, սակայն դա պետք է արվի 1967 թվականին հաստատված պաղեստինյան սահմանների համաձայն

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Պաղեստինը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը, սակայն դա պետք է արվի 1967 թվականին հաստատված պաղեստինյան սահմանների համաձայն։

Մահմուդ Աբասի խոսքով՝ պաղեստինցիները պետք է պահպանեն Արաֆաթի ժառանգությունը և պաշտպանեն Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, որը վերահսկում է Պաղեստինը։ Մահմուդ Աբասը նաև կոչ է անում խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել՝ «միջազգային երաշխիքներ» տրամադրելու՝ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիային վերջ տալու համար:

Մահմուդ Աբասը համաձայն չէ այն մտքի հետ, որ Իսրայելը կարող է գրավել Գազայի հատվածը և ստիպել պաղեստինցիներին, ովքեր ապրում են այնտեղ կամ Արևմտյան ափում, տեղափոխվել: