Մահացել է Վրաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստ Ռամազ Գոգոբերիշվիլին #1TVSPORT
52 տարեկանում մահացել է Վրաստանի բասկետբոլի հավաքականի նախկին խաղացող Ռամազ Գոգոբերիշվիլին։
Նա 90-ականներին ազգային հավաքականի առաջատարներից էր, 17 խաղում հավաքել է 151 միավոր։
Ռամազ Գոգոբերիշվիլին տարբեր ժամանակներում խաղացել է «Ռուսթավիում», Թբիլիսիի «Դինամոյում», ՊԱՕԿ-ում, հունական «Մենտում», պորտուգալական «Ավեիրոյում»։
Վրաստանի եռակի չեմպիոնը մարզչական գործունեություն է սկսել կարիերայի ավարտից հետո եւ մի քանի տարի գլխավորել «Ռուսթավին»։