Մահացել է Վրաստանի Առաջին ալիքի վաստակավոր աշխատակից Լիա Ձիձիգուրին։
Մի քանի տասնամյակ Լիա Ձիձիգուրին Վրաստանի ռադիոյով վարել է մի շարք հեղինակային հաղորդումներ, այդ թվում՝ «Պատկերասրահ», «Մի մոռացիր», «Մոռացված հաղորդումներ», «Կինոֆիլմ առանց էկրանի» և այլն։
Նրա հաղորդումներով հնչեցին երկրի գրեթե բոլոր կարևոր ձայները, որն այսօր հանդիսանում է «Ոսկե ռադիո» ֆոնդի առանձնահատուկ ինտելեկտուալ գանձը։
Վրաստանի Առաջին ալիքն իր ցավակցությունն է հայտնում Լիա Ձիձիգուրիի ընտանիքին, ընկերներին և աշխատակիցներին։