81 տարեկանում մահացել է վրացական ժողովրդական երգի հայտնի կատարող Ռոստոմ Սագինաշվիլին։
Ռոստոմ Սագինաշվիլին այն երգիչն էր, ում «Չակրուլո» ձայնագրությունը, պարզվեց, միակ երգն էր ողջ Խորհրդային Միությունում, որը 1977 թվականին ոսկե թիթեղով «Վոյաջեր» տիեզերանավով արձակվեց Արեգակնային համակարգ։
«Չակրուլո»-ն ՆԱՍԱ-ում ընդգրկվել է աշխարհի 25 լավագույն երգերի շարքում։ Ռոստոմ Սագինաշվիլին այս ձայնագրության մեջ կատարել է «Չակրուլո»-ն Իլիա Զակաիձեի հետ միասին։ Ձայնագրությունն արվել է 70-ականներին վրացական ազգագրական երգի-պարի պետական անսամբլի Ամերիկա հյուրախաղերի ժամանակ։