72 տարեկանում մահացել է վրացի լեգենդար նետաձիգ Քեթևան Լոսաբերիձեն։ Եղել է օլիմպիական չեմպիոն (1980), աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող և 2002-2005 թվականներին Վրաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ։
Վրացի լեգենդար նետաձիգը պարգևատրվել է Վախտանգ Գորգասալի II աստիճանի, Նախագահական գերազանցության (2018) և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով։