Մահացել է վրացական ռադիոյի նախկին հաղորդավար, Վրաստանի վաստակավոր արտիստ Թինաթին Էլբաքիձեն
Մահացել է վրացական ռադիոյի նախկին հաղորդավար, Վրաստանի վաստակավոր արտիստ Թինաթին Էլբաքիձեն

90 տարեկան հասակում մահացել է «Ռադիո Վրաստան» ռադիոկայանի նախկին հաղորդավար, Վրաստանի վաստակավոր արտիստ, Պատվո շքանշանի ասպետ Թինաթին Էլբաքիձեն։

Թինաթին Էլբաքիձեն ավելի քան 40 տարի աշխատել է վրացական ռադիոյում։

Դերասան և լրագրող Թինաթին Էլբաքիձեն «Իմ կղզին», «Ռադիոյի ոսկե ֆոնդի գանձերը» ժողովածուների հեղինակն է։

Վրաստանի Առաջին ալիքն իր վիշտն է հայտնում Թինաթին Էլբաքիձեի մահվան կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում ընտանիքին։