81 տարեկանում մահացել է վրաց դերասանուհի Լալի Բադուրաշվիլին:
Տեղեկությունն այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Լալի Բադուրաշվիլու ընտանիքի մտերիմները:
Լալի Բադուրաշվիլին ավարտել է Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան օտար լեզուների ինստիտուտը՝ ֆրանսերեն լեզվի մասնագիտությամբ: Նկարահանվել է ֆիլմերում: 2016 թվականին շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում: