80 տարեկան հասակում կյանքից հեռացել է Վրաստանի ժողովրդական արտիստ, Լոտբար Թեմուր Քեվխիշվիլին: Տեղեկությունը հաստատում են նրա հարազատները:
1961–1976 թվականներին Թեմուր Քեվխիշվիլին «Գորդելա» համույթի հիմնադիրներից մեկն էր և անդամը, տարիներ շարունակ ղեկավարել է Թբիլիսիի պետական համալսարանի տղաների՝ «Օրովելա», «Իմեդի», «Դարիալի» համույթները: Եղել է «Ռուսթավի» համույթի մենակատարը: 1981– 1990 թվականներին եղել է՝ Վրաստանի հեռուստա-ռադիո հաղորդումների «վրացական ժողովրդական երգի դասեր» հեղինակն ու վարողը: Նա հյուրախաղերի է մեկնել աշխարհի շատ երկրներ:
2013 թվականի հունիսի 11-ին «Վրացական երգեցողություն» հիմնադրամը Թեմուր Քեվխիշվիլիին ճանաչել է որպես «Դարի ձայն»: