Մահացել է Թբիլիսիի «Դինամոյի» վետերան ֆուտբոլիստ Իլիա Դաթունաշվիլին #1TVSPORT
84 տարեկանում մահացել է Թբիլիսիի «Դինամոյի» լեգենդար ֆուտբոլիստ Իլիա Դաթունաշվիլին։
Նրա անունը կապվում է Դինամոյի առաջին մեծ հաղթանակի հետ: Դաթունաշվիլին 1964 թվականին ԽՍՀՄ առաջնության եզրափակիչում երկու գոլ խփեց, իսկ «Դինամոն» 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Տորպեդոյին»:
1966 թվականին Իլիա Դաթունաշվիլին դարձավ ԽՍՀՄ առաջնության լավագույն ռմբարկու (20 գոլ)։
Թբիլիսիի «Դինամոյում» բարձրագույն լիգայում անցկացրած 220 խաղում նա դարձել է 47 գոլի հեղինակ։
1997 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով։