Մահացել է Տարիել Ճանտուրիան
94 տարեկան հասակում մահացել է վրացի բանաստեղծ Տարիել Ճանտուրիան։
Այս տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Տարիել Ճանտուրիայի ընտանիքի մերձավորները։
Տարիել Ճանտուրիան 1956 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։
Առաջին բանաստեղծությունը՝ «Որսորդություն», հրատարակել է 1951 թվականին։ Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Ձգտում», 1964 թվականին։
Նրա հիմնական ժողովածուներն են՝ «Ճոճանակ» (1965), «Քար և պատերազմ» (1967), «Նորալուսին» (1970), «Երկուսով» (1972), «Կտրված սերպանտին» (1973), «Հանդարտ արևի տարին» (1975), «Մեղրամսի դար» (1978), «Պոեմներ» (1979), «Սթրեսներ և բառեր» (1980), «Ընտրանի» (1982), «Հետուառաջ քայլք» (1993), «Գրողի կարմիր գիրքը» (1985) և այլն։ Տարիել Ճանտուրիային են պատկանում նաև մանկական բանաստեղծությունների ժողովածուներ, քննադատական հոդվածներ, թարգմանություններ և այլն։
Տարիել Ճանտուրիայի բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։