Մահացել է Օմանի սուլթան Քաբուս Բին Սաիդ Ալ Սաիդը
Երկարատև հիվանդությունից հետո, 79 տարեկանում մահացել է Օմանի սուլթան Քաբուս Բին Սաիդ Ալ Սաիդը:
Սուլթանի մահվան պատճառով երկրում հայտարարվել է եռօրյա սուգ, 40 օրվա ընթացքում խոնարհված են լինելու պետական դրոշները:
Օմանի սուլթանը 2015 թվականից տառապում էր ուռուցքային հիվանդությամբ: Նա Օմանը ղեկավարում էր 1970 թվականից: