ԱՄՆ-ում 62 տարեկանում մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Այժմ քննարկվում է նրա մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:
Յուրի Վարդանյանը 7 անգամ դարձել է աշխարհի, 5 անգամ եվրոպայի, 4 անգամ Խորհրդային Միության ու նաև 1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։ Այդ առաջնություններում նա սահմանել է 43 համաշխարհային ռեկորդ, նվաճել 111 ոսկե մեդալ։
2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2017թ. հոկտեմբերի 31–ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդանյանն ազատվել էր դեսպանի պաշտոնից։
Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ։