89 տարեկանում մահացել է նկարիչ Գիվի Թոիձեն։
Գիվի Թոիձեն 1960 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիան, այնուհետև երկար տարիներ եղել նույն ակադեմիայի պրոֆեսոր։ Նրա ստեղծագործություններից են՝ «Ձմեռը», ճանապարհորդական թեմաներով շարք՝ «Ձկնորսներ», «Խևսուրեթի», «Մթաթուշեթի», քաղաքային բնապատկերներ՝ «Հին Թբիլիսի» և «Նարիղալա»։
Նկարչի աշխատանքները պահպանվում են բազմաթիվ թանգարաններում։ Մասնավորապես, Շալվա Ամիրանաշվիլու արվեստի թանգարանը, Տրետյակովյան պատկերասրահը (Ռուսաստան), Արևելքի երկրների ժողովուրդների թանգարանը (Ռուսաստան) և Պիտեր Լյուդվիգի պատկերասրահը (Գերմանիա): Գիվի Թոիձեի կտավները պահվում են Ջորջ Բուշի, Ժակ Շիրակի և այլ հայտնիների մասնավոր հավաքածուներում։
Գիվի Թոիձեն Վրաստանի ժողովրդական նկարիչ էր, Շոթա Ռուսթավելիի անվան պետական մրցանակի դափնեկիր, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի։
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում նկարչի մահվան կապակցությամբ։
«Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հարգում է պարոն Գիվիի ներդրումը վրացական գեղանկարչության զարգացման գործում և իր ցավակցությունն է հայտնում մահացածի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին», – ասված է մշակույթի նախարարության հայտարարությունում: