Երկարատև հիվանդությունից հետո, 77 տարեկանում մահացել է լրագրող Մարկ Ռիվկինը: Այս մասին առաջին ալիքին հայտնել են Ռիվկինի ընտանիքի մտերիմները:
Մարկ Ռիվկինը ծնվել է 1941 թվականի ապրիլի 30-ին: Նա Վրաստանի առաջին ալիքով վարում էր «Վեստնիկ» լրատվական թողարկումը: Նա 1992 թվականին նաև խորհրդարանի անդամ էր:
Ռիվկինը Վրաստանում ժողովրդավարության կառուցման, կայունության հաստատման և նոր տնտեսական բարեփոխումների իրականացման գործում ունեցած ավանդի համար, 1996 թվականին պարգևատրվել է պատվո շքանշանով: