Մահացել է կինոռեժիսոր Զազա ՈՒրուշաձեն
Մահացել է կինոռեժիսոր Զազա ՈՒրուշաձեն

53 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Զազա Ուրուշաձեն: Լրատվությունն այս մասին հաստատել են ազգային կինոկենտրոնում:

Զազա Ուրուշաձեն տարիներ շարունակ եղել է Վրաստանի կինոգործիչների միության նախագահ:

Վերջերս նրան մեծ հաջողություն բերեց «Մանդարիններ» ֆիլմը, որը 2013 թվականին ներկայացվել էր «Ոսկե գլոբուս» մրցանակին, որպես լավագույն օտարալեզու կինոնկար: Ֆիլմը հայտնվել էր նաև «Օսկարի» լավագույն օտարալեզու կինոնկարների անվանակարգում: