Կիրակի օրը 91 տարեկանում մահացել է Գվատեմալայի նախկին բռնապետ Էֆրիան Ռիոս Մոնտը։
Նա անցել է մի քանի դատական գործընթացներով 1980-ական թթ․ երկրում խաղաղ բնակչության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։ 2013 թվականին նա դատապարտվել է 80 տարվա ազատազրկման։
Դատավճիռը բաղկացած էր 2 մասերից. 50 տարվա ազատազրկումը Գվատեմալայի նախկին առաջնորդն ստացել է երկրի հնդկացի բնակչության ցեղասպանության, իսկ 30 տարին՝ ռազմական հանցագործության համար։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել առնվազն 1770 հնդկացիներ, այդ թվում՝ կանանց, երեխաների և ծերերի սպանությունների, մի քանի հազար անչափահաս աղջիկների բռնաբարության համար, ովքեր եղել են Գվատեմալայի բնիկներ։
Հետաքննությունն ապացուցել է, որ քաղաքացիական պատերազմի տարիներին կառավարական բանակը բոլոր քայլերն իրականացրել է Մոնտի հրամանով։
87-ամյա նախկին միապետն հրաժարվել էր ընդունել իր մեղքը, հայտարարելով, որ այդ հանցագործությունների մասին ոչինչ չի իմացել, և դրանք տեղի են ունեցել ռազմական հրամանատարների հրամաններով։
Խոսե Էֆրայն Ռիոս Մոնտն իշխանության է եկել ռազմական հեղափոխությունից հետո՝ 1982թ.-ին և պաշտոնավարել է ընդամենը 17 ամիս։
Նրա պաշտոնավարման ժամկետը համընկել է Գվատեմալայի քաղաքացիական պատերազմի ամենաարյունալի ժամանակահատվածի հետ, երբ հազարավոր մարդիկ էին զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ փախստական էին դարձել։
2003թ.-ին Մոնտը փորձեց դարձյալ մասնակցել է նախագահական ընտրություններին, սակայն նրա օգտին քվեարկել է ընտրողների ընդամենը 11%-ը։ Մինչև անցյալ տարվա հունվարը նա եղել է Գվատեմալայի կոնգրեսի անդամ։
Հեղինակ -
Edgar Barsegyan