Օսկարակիր կոմպոզիտոր Միշել Լեգրանը մահացել է 86 տարեկանում: Այս մասին տեղեկություն են տարածում ֆրանսիական լրատվամիջոցները: Ինչպես հայտնի է, երաժիշտը մահացել է գիշերվա ժամերին, սեփական տանը:
Ֆրանսիացի կոմպոզիտորը իր կարիերայի ընթացքում կինոերաժշտություն է ստեղծել 200 ֆիլմերի համար: Այդ թվում բոլորին հայտնի ստեղծագործությունն է 1968 թվականին նկարահանված «Թոմաս Քրաունի խաբեությունը» ֆիլմի համար: Ֆրանսիացի երաժիշտը «Օսկար է» ստացել 1967 թվականին: «Ռոշֆորցի աղջիկները» ֆիլմի համար Միշել Լեգրանի ստեղծած երաժշտությունը արժանացել է կինոակադեմիայի բարձրագույն մրցանակին: Ֆրանսիացի կոմպոզիտորն ստացել է հինգ «Գրեմի» մրցանակ: