55 տարեկանում մահացել է երգիչ Մամուկա Օնաշվիլին։ Այս տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ընտանիքի հարազատները։ Օնաշվիլին Նատախտարիի մոտ վթարի է ենթարկվել: Նա երկու օր գտնվում էր համալսարանական կլինիկայում։
Մամուկա Օնաշվիլին իր բեմական գործունեությունը սկսել է 1983 թվականին՝ որպես Գյուղատնտեսական ինստիտուտի «Նիա» բիգ խմբի մենակատար։ 1994 թվականից սկսել է մենակատարի կարիերան։ Եղել է նաև երաժշտական շոու ծրագրերի վարող։
Նա թողարկել է երկու ալբոմ՝ «I’m so good» և «Night of dreams»: Նկարահանել է վեց տեսահոլովակ։