82 տարեկան հասակում հիվանդությունից հետո մահացել է Վրաստանի հեռուստատեսության նախկին հաղորդավար Դոնարա Կինծուրաշվիլին: Նա հեռուստատեսություն էր եկել 21 տարեկան հասակում՝ 1963 թվականին և աշխատել 45 տարի:
Դոնարա Կինծուրաշվիլին վարել է մի շարք հաղորդումներ, այդ թվում ՝ «Մոամբե» լրատվական ծրագիրը:
80-ականների հեռուստադիտողները լավ հիշում են «Ցերոդենաս Էկրանի» ծրագիրը, որը նույնպես վարում էր Դոնարա Կինծուրաշվիլին: