81 տարեկան հասակում մահացել է թատրոնի և կինոյի դերասան, Վրաստանի վաստակավոր արտիստ Նուգզար Շարիան։ Տեղեկությունը տարածում է «Վրաստանի թատերական ընկերություն» ստեղծագործական միությունը։
Նուգզար Շարիան հայտնի էր մի շարք ֆիլմերի դերերով, այդ թվում՝ «Խևիսբերի Գոչա», «Պալիաստոմ», «Աբեսալոմ և Եթեր», «Էնգուրիի ափին»։
1970 թվականին Նուգզար Շարիան գնաց Կուբա և այդպես էլ չվերադարձավ Խորհրդային Միություն, ապա քաղաքական ապաստան խնդրեց Փարիզից և շուտով սկսեց աշխատել «Ազատություն» ռադիոկայանի Փարիզի բաժնում։ 1971 թվականին տեղափոխվել է Նյու Յորք և շարունակել աշխատել «Ամերիկայի ձայն»-ում։ Նա նաև կինոռեժիսուրայի դասախոսություններ է կարդացել Նյու Յորքի և Կոլումբիայի համալսարաններում։