Մահացել է դերասան Նուգզար Ղուրաշվիլին

17:31, 02.05.2026

76 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Նուգզար Կուրաշվիլին։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Ախմետելիի թատրոնը սոցիալական ցանցերում։

«Մեր թատրոնի համար սա ծանրագույն օր է։ Ախմետելիի թատրոնը խորը վշտով տեղեկացնում է, որ մահացել է թատրոնի և կինոյի անվանի դերասան, մեր թատրոնի լեգենդ Նուգզար Կուրաշվիլին։ Պարոն Նուգզարի ստեղծագործական ուղին վրացական թատերական արվեստի ակնառու տարեգրությունն է ինչպես Ախմետելիի թատրոնում, այնպես էլ Սոխումիի Կոնստանտինե Գամսախուրդիայի անվան պետական դրամատիկական թատրոնում, Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում և Սոխումիի պատանի հանդիսատեսի «Թեթրի տալղա» (Սպիտակ ալիք) պետական թատրոնում։ Նրա բազմակողմանի տաղանդը հավասարապես դրսևորվել է ինչպես բեմում, այնպես էլ կինոէկրանին։ Պարոն Նուգզարը կերտել է բազմաթիվ հիշարժան կինոկերպարներ, որոնք նրան բերել են հանդիսատեսի համընդհանուր սերն ու ճանաչումը։ Ախմետելիի թատրոնի հիմնադրման առաջին իսկ օրվանից նա եղել է մեր թատերախմբի անբաժանելի մասը, հավատարիմ ընկեր և պրոֆեսիոնալիզմի օրինակ։ Նրա հեռացումը մեծ կորուստ է ողջ վրացական մշակույթի համար։ Սանդրո Ախմետելիի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ցավակցում է ընտանիքին, հարազատներին և վրացի հանդիսատեսին»,- ասված է թատրոնի հայտարարության մեջ։

Նուգզար Կուրաշվիլին 1972-1980 թվականներին գործել է Սոխումիի Կոնստանտինե Գամսախուրդիայի անվան թատրոնում։ 1980 թվականից եղել է Ախմետելիի անվան թատրոնի դերասան։ 1985-1987 թվականներին ելույթ է ունեցել «Մետեխի թատրոնի» բեմում։

Նուგզար Կուրաշվիլին գլխավոր և էպիզոդիկ դերեր է կատարել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Եղբայրը», «Սերաֆիտա», «Ուխտագիրք», «Ծովի մշակները», «Արմատներ», «Վամեխը գալիս է», «Հայտնություն», «Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքը» և այլն։

Նմանատիպ