85 տարեկանում մահացել է վրացի դերասան Քեթևան Կիկնաձեն։ Այս տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում հաստատել են ընտանիքի անդամները։
1959 թվականին Քեթևան Կիկնաձեն ավարտել է Թբիլիսիի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1959 թվականից Մարջանիշվիլիի անվան թատրոնի դերասան նկարահանվել է ավելի քան 16 գեղարվեստական ֆիլմերում և հեռուստասերիալներում՝ Մարիամ («Հանդիպում անցյալի հետ»), Թինա («Տարիել Գոլուա»), Բեչունի Պերտիա («Դատա Թութաշխիա»), Զազայի մայրը («Սպիտակ պաստառներ»), Մարգո (« Պրեմիերա»), Քեթևան Դեդոֆալի («Երդման գիրք») և այլն։ Մասնակցել է ավելի քան 100 բեմադրության։
Արժանացել է պարգևների և մրցանակների. 2005թ.՝ Բորժոմիի պատվավոր քաղաքացի; 1999թ. – Պատվո շքանշան՝ վրացական թատրոնի և կինոարվեստի զարգացման գործում անձնական մեծ ավանդի և ստեղծագործական ու հասարակական բեղմնավոր աշխատանքի համար. 1991թ.՝ Ջեյմս Թաունի պատվավոր քաղաքացի (ԱՄՆ); 1987թ.՝ Վրաստանի ժողովրդական արտիստ; 1987թ.՝ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ; Կոտե Մարջանիշվիլիի անվան մրցանակ; Վրաստանի վաստակավոր արտիստ.