Մահացել է դերասան և ռեժիսոր Բաադուր Ծուլաձեն
Մահացել է դերասան և ռեժիսոր Բաադուր Ծուլաձեն

83 տարեկանում ծանր հիվանդության հետևանքով մահացել է դերասան և ռեժիսոր Բաադուր Ծուլաձեն:

Այս լուրը առաջին ալիքի մոտ հաստատել են դերասանի ընտանիքի անդամները:

Բաադուր Ծուլաձեն ծնվել է Բաթումիում 1935 թվականի մարտի 5-ին: Ավարտել է Մոսկվայի պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, դիպլոմային աշխատանքը եղել է կարճամետրաժ «Ջիլդո» (պարգև) նկարը:

Առաջին անգամ որպես դերասան նա հանդես է եկել Միշա Կոբախիձեի «Քործիլի» (հարսանիք) ֆիլմում: 1969 թվականից կինոմատոգրաֆիստների միության անդամ էր, կատարել է քառասունից ավելի դեր: Ստացել է տարբեր մրցանակներ՝ Ռիգայում (1970), Անապայում (2005) և այլն:

1961 թվականից որպես ռեժիսոր աշխատում էր «Քարթուլի փիլմի»  կինոստուդիայում: