Մահացել է Դանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Հենրիկը
Մահացել է Դանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Հենրիկը

Ֆրեդենսբորգ դղյակում կյանքից հեռացել է Դանիայի արքայազն Հենրիկը՝ թագուհի Մարգրեթի ամուսինը, հայտնում է Reuters-ը՝ թագավորական տան պաշտոնական հայտարարությանը հղումով:

Հայտնի է, որ արքայազնը 83 տարեկան էր: Երկու շաբաթ առաջ նրա մոտ ախտորոշվել էր բարորակ ուռուցք:

«Նորին գերազանցություն արքայազն Հենրիկը մահացել է խաղաղությամբ՝ քնած ժամանակ»,-ասվում է  հայտարարությունում, որում նշվում է նաև, որ հոգին ավանդելու պահին թագուհին ու երկու որդիները նրա կողքին են եղել:

Ֆրանսիական ծագմամբ արքայազնը Կոպենհագենի հիվանդանոցից տեղափոխվել էր Ֆրեդենսբորգ դղյակ, քանի որ իր վերջին օրերն այնտեղ անցկացնելու ցանկություն էր հայտնել:

Աղբյուրը մանրամասնում է, որ արքայազն Հենրիկն իրարանցում էր առաջացրել 2017թ. օգոստոսին, երբ հայտարարել էր, որ մահանալուց հետո չի ցանկանում, որ իրեն հուղարկավորեն թագուհու կողքին:

Այդպիսով՝ նա ցանկացել էր խախտել 459-ամյա ավանդույթը:

Արքայազնը նշել էր, որ իրեն դժբախտ է զգում, քանի որ թագուհին իրեն այդպես էլ չընդունեց որպես իրավահավասարի:

Ավելի վաղ արքայազնը տարբեր առիթներով հայտարարել էր, որ կցանկանար թագավոր դառնալ: