Մահացել է The Cranberries խմբի մեներգչուհի Դոլորես Օ’Ռիորդան
Մահացել է The Cranberries խմբի մեներգչուհի Դոլորես Օ’Ռիորդան

Լոնդոնում դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է իռլանդական The Cranberries խմբի մենակատար Դոլորես Օ’Ռիորդան, տեղեկացնում է BBC-ն։ Նա 46 տարեկան էր։

1990-ական թվականներին Linger և Zombie երգերով երգչուհին խմբին միջազգային հաջողություններ բերեց:

«Երգչուհին The Cranberries խմբի հետ Լոնդոնում երգի ձայնագրման է մասնակցել: Այս պահին այլ լրացուցիչ տվյալներ չկան: Ընտանիքի անդամները ցնցված են լուրից և այս դժվար շրջանում գաղտնիություն են խնդրում», – ասված է նրա գործակալի հայտարարության մեջ: