Մահացել է Ավստրիայում Վրաստանի դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայում տեղակայված այլ միջազգային կազմակերպություններում Վրաստանի մշտական ներկայացուցիչ՝ Կոնստանտինե Զալդաստանիշվիլին,-այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, ցավակցելով Զալդաստանիշվիլիի ընտանիքին:
«Մահացել է մեծ մարդ, դիվանագետ, պրոֆեսիոնալ և վրաց հասարակական գործիչ, պարոն Կոնստանտինե Զալդաստանիշվիլին: Նրա հեռացումը կյանքից մեծ ցավ է բոլորիս համար, սակայն նրա արված գործերը տարիներ շարունակ կլինեն մեր պետության հզորության գրավականը: Ես ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին»,- նշել է Ջանելիձեն:
2013 թվականից Կոնստանտինե Զալդաստանիշվիլին Ավստրիայում Վրաստանի դեսպանն էր, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Վիեննայում տեղակայված այլ միջազգային կազմակերպություններում Վրաստանի մշտական ներկայացուցիչը:
2005 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2013 թվականի մայիսի մեկը Եվոմիություն-Վրաստան բիզնեսխորհրդի գլխավոր քարտուղարն էր:
2000-2005 թթ. Բենիլուքսի երկրներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր, ինչպես նաև Եվրոմիությունում Վրաստանի մշտական ներկայացուցիչը:
Հեղինակ -
Edgar Barsegyan