Մահացել է ամերիկացի տիեզերագնաց, ով 1972 թվականին եղել է Լուսնի վրա
Մահացել է ամերիկացի տիեզերագնաց, ով 1972 թվականին եղել է Լուսնի վրա

Ամերիկացի տիեզերագնաց Ջոն Յանգը, ով 2 անգամ եղել է Լուսնի վրա եւ մասնակցել 6 տիզերական արշավախմբերի, շաբաթ՝ հունվարի 6-ին, մահացել է 87 տարեկանում: Նրա մահվան մասին հայտնել է NASA-ն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

NASA-ի ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Լայթֆութը նշել է, որ Ջոն Յանգը ավելի քան 40 տարի աշխատել է NASA-ում եւ մասնակցել «Ապոլլոն», «Ջեմինի» ծրագրերին, նաեւ վարել է առաջին բազմակի օգտագործման «Սփեյս Շաթլ» տիեզերանավը: