88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիական կինոյի լեգենդ, դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ Ալեն Դելոնը։ Այս տեղեկությունը ֆրանսիական լրատվամիջոցներին հաստատել են նրա երեխաները։
Ընտանիքի հաղորդմամբ, դերասանը մահացել է Լուար շրջանի իր տանը՝ շրջապատված երեք երեխաների և ընտանիքի այլ անդամների կողմից։
Ալեն Դելոնը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Սեզար» մրցանակը «Մեր պատմությունը» ֆիլմում լավագույն դերասանի համար, առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» և Բեռլինի և Կաննի կինոփառատոններում արժանացել է պատվավոր մրցանակների։
Ալեն Դելոնը Պատվո լեգեոնի շքանշանակիր էր։
Դերասանը առանձնահատուկ համբավ է ձեռք բերել «Տակարա Սուն», «Ռոկոն և իր եղբայրները», «Ընձառյուծը», «Սև կակաչ» և այլ ֆիլմերով։