Մահացած 27-ամյա բուժքրոջ ընտանիքին շնորհվել է տուժածի իրավահաջորդի կարգավիճակ
Մահացած 27-ամյա բուժքրոջ, Մեգի Բաքրաձեի ընտանիքին շնորհվել է տուժածի իրավահաջորդի կարգավիճակ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել մահացածի ընտանիքի փաստաբան Վախտանգ Բարամաշվիլին:
Փաստաբանի փոխանցմամբ, գործի նյութերին տուժած կողմը կարող է ծանոթանալ վաղվանից:
Նրա խոսքով, դատախազությունում արդեն փոխանցել են տեղեկություն, որ հետաքննությունը դատարանին դիմել է մի քանի միջնորդությամբ, այդ թվում, որպեսզի Ախալցխային վերցվի բժշկական պատմությունը և փաստաթղթերը:
«Իմունոլոգիայի կենտրոնում է պահվում նաև արյան նմուշը, որը մենք պետք է փորձաքննենք: Հետաքննությանը տեղեկացրեցինք, որ այդ նմուշը պահվում է»,- հայտարարել է Վախտանգ Բարամաշվիլին: