«Մագթիկոմը» չարաշահում էր իշխանությունը, որը հանձնաժողովը թույլ տալ չէր կարող. Կախա Բեքաուրի
Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովն այսօր անցկացված նիստին կասեցրել է «Մագթիկոմ» ընկերության սակագնի ավելացման որոշումը: Հանձնաժողովի նախագահ Կախա Բեքաուրիի հայտարարությամբ, հանձնաժողովը որոշումը կայացրել է բաժանորդների շահերից ելնելով:
Բեքաուրին ասում է, որ մի կողմից «Մագթիկոմի» որոշումը կվնասեր բաժանորդներին, իսկ երկրորդ հերթին՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին դնում անմրցունակ պայմանների մեջ, քանի որ փետրվարի 18-ից փոքր օպերատորները մեծ օպերատորի ցանցին 0 թեթրիի փոխարեն պետք է զանգահարեին 24 թեթրիով, որը շուկայից կոչնչացներ փոքր ընկերություննները:
Հանձնաժողովի նախագահն այսօր անցկացված նիստին «Մագթիկոմ» ընկերության ներկայացուցիչներին հարցրել է, թե ինչու են որոշել ավելացնել սակագինը, որը մինչ այժմ շահավետ էր, երբ մի շարք ծախսեր և հարկեր նվազել են:
««Մագթիկոմը» սակագնային ճնշում է իրագործել փոքր և միջին օպերատորների վրա, համապատասխանաբար, այդ որոշմամբ ընկերությունը չարաշահում էր իշխանությունը, որը հանձնաժողովը թույլ տալ չէր կարող»,- հայտարարել է Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի նախագահը: