«Maersk» միջազգային նավագնացային ընկերության ղեկավարն ասում է, որ Կարմիր ծովում նավարկության ձգձգումը կարող է տևել մի քանի ամիս
«Maersk» միջազգային նավագնացային ընկերության ղեկավարն ասում է, որ Կարմիր ծովում նավարկության հետաձգումը կարող է տևել մի քանի ամիս։
Վինսենթ Քլերկի կարծիքով՝ բեռնափոխադրումների խափանումը կարող է էական հետեւանքներ ունենալ համաշխարհային տնտեսության աճի վրա։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը մոբիլիզացվել՝ անելու այն, ինչ պետք է արվի Բաբ ալ-Մանդիբ նեղուցը վերաբացելու համար: Սա համաշխարհային տնտեսության գլխավոր զարկերակներից մեկն է, և այն այժմ խցանված է»,- ասել է Maersk-ի ղեկավարը։
Ըստ տեղեկությունների՝ Եմենի շիա «հութիները» նոյեմբերի 19-ից Կարմիր ծովում 26 հարձակում են իրականացրել առեւտրային նավերի վրա։ Հութիներն ասում են, որ հարձակվում են դեպի Իսրայել կամ դեպի Իսրայել մեկնող նավերի վրա՝ բողոքելու Գազայում շարունակվող պատերազմի դեմ: