Մադրիդի ռազմավարական հայեցակարգում Ռուսաստանը կնշվի որպես հիմնական սպառնալիք դաշնակիցների համար. Իսպանիայի վարչապետ

14:43, 29.06.2022

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասում է, որ Ռուսաստանը դարձել է ՆԱՏՕ-ի ռազմավարական գործընկերոջ գլխավոր սպառնալիքը ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում:

«Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պեդրո Սանչեսն ասել է իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Եթե հետ նայենք 2010 թվականին, երբ Լիսաբոնում ընդունվեց ՆԱՏՕ-ի հաջորդ տասնամյակի ռազմավարական հայեցակարգը, այն ասում է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է։ Այժմ, ընդհակառակը, Ռուսաստանը կնշվի Մադրիդի ռազմավարական հայեցակարգում որպես հիմնական սպառնալիք դաշնակիցների համար»,- ասել է Պեդրո Սանչեսը։

Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, գագաթնաժողովին ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը մասնակցել է Լիսաբոնի գագաթնաժողովի հանդիպումներին։

«Այժմ այդպես չի լինի»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։ Սթոլթենբերգի խոսքով՝ ինքը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Մադրիդում կհամաձայնվեն, որ Ռուսաստանն ուղղակի վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի անվտանգության համար, և դա կարտահայտվի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում։

Նմանատիպ