Միջազգային գաստրո կոնգրեսից օրեր առաջ Մադրիդ Fusión-ի ֆեյսբուքյան էջը հերթական գրառումն է հրապարակում Վրաստանի մասին։
«Վրաստանը Madrid Fusion-ի հյուր երկիրն է։ Սա ավանդույթի և կրեատիվության համադրություն է, Վրաստանն այն երկիրն է, որտեղ հյուրընկալությունը հիմնական ուտեստն է»,- ասվում է գրառման մեջ։
Վրաստանը որպես հյուր հանդես կգա Մադրիդ Fusión 2024-ին հունվարի 29-31-ը։
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տարածած տեղեկատվության համաձայն, միջազգային կոնգրեսում Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ստենդում հյուրերն ու խոհարարական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալու վրացական խոհանոցին, գինու և զբոսաշրջային ապրանքներին։
Ըստ նրանց՝ հյուրի կարգավիճակի շրջանակներում Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությանը կտրամադրվեն լրացուցիչ թեմատիկ տեսարաններ, որոնց շրջանակներում հիմնական բեմում կանցկացվեն վրացական ուտեստների վարպետության դասեր և երեք տեսակի գինու համտես։
Madrid Fusion-ում վրացական խոհանոցը կներկայացնի Վրացի խոհարար Դավիթ Նարիմանաշվիլին: