Մադագասկարում 29 մարդ է զոհվել արևադարձային ցիկլոնի հետևանքով
Մադագասկարում 29 մարդ է զոհվել արևադարձային ցիկլոնի հետևանքով

Անցյած շաբաթ Մադագասկար կղզային   պետության  տարածքում մոլեգնած  «Ավա» արևադարձային ցիկլոնի հետևանքով  զոհվել  է մոտ 30 մարդ:

Միայն երկուշաբթի  զոհվել է 17 մարդ:

«Ազգային մակարդակով, ըստ նախնական տվյալների, զոհվել  է 29 մարդ, 22-ը անհետ կորել են, 17 170-ը  ստիպված են եղել լքել տները եւ  եւս 83 023-ը վիրավորվել են», – ասված է Աղետների ռիսկերի կառավարման ազգային բյուրոյի հայտարարության մեջ:

Նշվել է, որ ցիկլոնը հարվածել է կղզու տարածքին ուրբաթ առավոտյան, շաբաթ  գիշերը հանդարտվել է, սակայն ցեխակույտերի եւ ջրհեղեղների առաջացման պատճառ է դարձել, շատ տներ մնացել են առանց էլեկտրականության: