Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է պետական հեղաշրջման կազմակերպմանը աջակցելու մեջ. Սաակաշվիլու փաստաբան
Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է պետական հեղաշրջման կազմակերպմանը աջակցելու մեջ. Սաակաշվիլու փաստաբան

«112» հեռուստաընկերության տեղեկությամբ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու փաստաբանը հայտարարում է, որ Օդեսայի նախկին նահանգապետին մեղադրում են պետական հեղաշրջման կազմակերպմանը աջակցելու մեջ:

Գլխավոր դատախազությունում դեռևս չեն անվանում Սաակաշվիլու ձերբակալության պատճառները: «112» հեռուստաընկերության տեղեկությամբ, Գերագույն ռադայում Սաակաշվիլու ձերբակալության հետ կապված հայտարարություն կարվի Ուկրաինայի ժամանակով 16:00-ին (Թբիլիսիի ժամանակով 18:00-ին):

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է:

Նրան քիչ առաջ հատուկ ջոկատայինները դուրս են բերել բնակարանից և նստեցրել մեքենա, սակայն մեքենային դուրս գալու հնարավորություն չեն տալիս նրա կողմնակիցները:

Մինչ այդ նա գտնվում էր իր տան տանիքում:

Տեղում գտնվում են Սաակաշվիլիի կողմնակիցները:

 

Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկությամբ, այն բանից հետո, երբ նրա տան մոտ հատուկջոկատայիններ են գնացել, նա բարձրացրել է տանիքին և սպառնել ցատկել այնտեղից: Տան տանիքին են բարձրացել նաև փրկարարներ: