«Մետաքսի ճանապարհ» համաժողովի հիմնական խնդիրը Վրաստանում ներդրումների ավելացումը և նոր աշխատատեղերի ստեղծումն է
Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ համաժողովի հիմնական խնդիրն է՝ Վրաստանում ներդրումների ավելացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը,- այս հայտարարությունը արել է էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:
Ինչպես նշել է Դիմիտրի Քումսիշվիլին, «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում անցկացվել է հետաքրքիր քննարկում:
«Շուրջ 500 մասնավոր սեկտորի ներկայացուցիչ կար: Ցանկանում եմ նշել, որ մեր երկիրը գրավիչ է սկսած բարձր տեխնոլոգիաներով, ավարտված մեր ավանդական ուղղություններով, ինչպիսին օրինակ զբոսաշրջության ուղղությունն է: Անչափ կարևոր են այն նախագծերը, որոնց միջոցով մենք աջակցում ենք երկրում ներդրումների աճին, ինչպիսին է օրինակ «Արտադրիր Վրաստանում» և դրա հետ ասոցացված նախագծերը»,- հայտարարել է Քումսիշվիլին: