Մեկ անգամ ևս պետք է բարձրաձայնենք այն կարևոր աշխարհաքաղաքական դիրքը  որը ունի Վրաստանը. Մամուկա Խազարաձե
Մեկ անգամ ևս պետք է բարձրաձայնենք այն կարևոր աշխարհաքաղաքական դիրքը որը ունի Վրաստանը. Մամուկա Խազարաձե

Մեկ անգամ ևս պետք է բարձրաձայնենք այն կարևոր աշխարհաքաղաքական դիրքը, որը այս պահին ունի Վրաստանը,- այս մասին Թբիլիսիի «Մետաքսյա ճանապրհ» վեհաժողովի ժամանակ լրագրողներին է հայտնել Թի Բի Սի խմբի նախագահ Մամուկա Խազարաձեն:

«Այսօր շատ կարևոր միջոցառում է, որը Վրաստանում անց է կացվում երկրորդ անգամ: Դա մեկ անգամ ևս ընդգծում է, որ Վրաստանը «մեկ հարթակ-մեկ ճանապարհ» նախաձեռնության  կարևոր խաղացողն  է: Ես և իմ գործընկերները վերջերս ենք վերադառձել Չինաստանից, որտեղ բանակցություններ ենք վարել խոշոր ընկերություններում: Ցանկանում եմ նշել, որ ազդանշանը հետևյալն էր՝ չնայած նրան, որ չինական ընկերությունները Վրաստանում գործում են 20 տարուց ավելի, մի քանի ամիս առաջ առաջին անգամ ճանաչեցին, որ Վրաստանը ռազմավարական ճանապարհ ունեցող երկիր է»,-ասել է Խազարաձեն:

Նրա խոսքերով այս պահին ամենակարևոր նախագիծը Անակլիայի նավահանգիստն է, որի շուրջ ընթանում են կոնկրետ բանակցություններ:

«Դեկտեմբերի 20-ին սկսում ենք այս լայնամասշտաբ նախագիծը, որը լինելու է Ասիան Եվրոպայի հետ կապող ամենանշանակալից օղակը»,- Նշել է Թի Բի Սի խմբի ղեկավարը: