Մեծ Բրիտանիայում ձյան տեղումները կաթվածահար են արել օդային և երկաթուղային տրանսպորտը
Մեծ Բրիտանիայում ձյան տեղումները կաթվածահար են արել օդային և երկաթուղային տրանսպորտը

Մեծ Բրիտանիան ձյունով է ծածկվել, երկրի շատ շրջաններում օդային և երկաթուղային հաղորդակցությունը կաթվածահար է եղել, չվերթների ուշացումներ և չեղարկումներ են կատարվել լոնդոնյան օդանավակայններում՝ British Airways չվերթը Մոսկվա է թռել մի քանի ժամ ուշացումով:

Ուելսի որոշ շրջաններում 17-30 սմ ձյուն է տեղացել: «Հիթրոու» օդանավակայանում չվերթներն ուշանում են և չեղյալ համարվում:

Տրանսպորտային խնդիրներից բացի, երկրի շատ շրջաններում մարդիկ առանց էլեկտրականության են մնացել, մի շարք քաղաքներում այսօր դպրոցները փակ կլինեն: