Մարիխուանայի ապաքրեականացում - ինչ է փոխվում սահմանադրական դատարանի որոշումից հետո
Մարիխուանայի ապաքրեականացում - ինչ է փոխվում սահմանադրական դատարանի որոշումից հետո

Վրաստանի սահմանադրական դատարանի որոշումը, որի համաձայն վերացվել է մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվությունը, ուժի մեջ է մտել դատարանի պաշտոնական վեբկայքում հրապարակվելուն պես:

Իրավաբանների պարզաբանմամբ, եթե սահմանադրական դատարանի որոշման ժամանակ չեն նշվել կոնկրետ ամսաթվեր, ապա օրենքի համաձայն այն ուժի մեջ է մտնում որոշումը հայտարարելուց անմիջապես հետո:

Որոշումը վերաբերում է նաև այն անձանց, ում նկատմամբ այս պահին ընթանում է քրեական հետապնդում:

 

Մարիխուանայի օգտագործումը չի նշանակում նրա օրինականացում:

 

Այն, որ մարիխուանայի օգտագործումը ազատվում է քրեական պատասխանատվությունից, դա չի նշանակում, որ այն օրինականացվում է, քանզի այսուհետ այդ հարցը կարգավորելու է վարչական իրավախախտումների օրենսգիրքը:

«Ելնելով այն բանից, որ դատարանը չի կայացրել որևէ ամսաթիվ և խորհրդարանին չի տվել ժամանակահատված, դա նման կարգ է, որ սահմանադրական դատարանի որոշումը ուժի մեջ է մտնելու այն հայտարարելու պահից: Դատարանի այս որոշմամբ այս կետը չի մնում առանց կարգավորման, ուղղակի այսուհետ բոլոր նշված հարցերը կարգավորվելու է վարչական իրավախախտումների օրենսգրքով»,- ասում է «Մարդու իրավունքների կրթության և մոնիտորինգի» իրավաբան Գումար Իմնաձեն:

 

Հնարավոր է թե ոչ հանվի  դատվածությունը  և վերականգնվի  զրկված իրավունքները:

 

Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, ինչպես ասում են իրավաբանները, հնարավոր կդառնա մարիխուանա օգտագործելու համար դատված անձանցից հանվի դատվածությունը: Սակայն դա տեղի չի ունենում ավտոմատ կերպով, նշված անձինք պետք է դիմեն Թբիլիսիի կամ Քութաիսիի բողոքարկիչ դատարաններին:

 

Կհայտնվի թե ոչ մարիխուանա օգտագործելու փաստը թմրատեղեկանքում:

 

Հանրային աշխատանքներում թմրաստուգումների մասին տեղեկանքի ներկայացնելու կարգը մնում է ուժի մեջ: Մարիխուանա օգտագործելու համար քրեական պատասխանատվության վերացումը չի վերաբերելու հանրային աշխատանքի մասին օրենքի այն նորմային, որտեղ խոսքը վերաբերում է աշխատանքի ընդունելու ժամանակ թմրաստուգման մասին տեղեկանք ներկայացնելուն: